Այսօր հայտնի դերասանուհի Նատալյա Օրեյրոի ծննդյան օրն է։ Նա դարձավ 46 տարեկան։
Նատալյան լատինո-փոփ ոճում կատարող ուրուգվայցի երգչուհի է և կինոդերասանուհի, որը հաջող կարիերա է ծավալել Արգենտինայում։ Առավել հայտնի է “Cambio dolor” սինգլով և “Վայրի Հրեշտակը” (իսպաներեն՝ Muñeca Brava) (1998-1999) բազմասերիանոց արգենտինական հեռուստասերիալում գլխավոր դերով (որպես Միլագրոս)։