
Մոսկվայում մեկնարկել է ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը։ Հանդիպմանը Լավրովն անդրադարձել է «Հյուսիս-հարավ» միջանցքի հարցին, փոխադարձ տնտեսական ներդրումների, առևտրի և այլ հարցերի։ Լավրովը խոսել է որ այս ֆորմատի հանդիպուն նախատեսված էր դեռ նախորդ տարի, սակայն հանգամանքների բերումով այն չէր կայացել։
Լավրովը նաև նշել է, որ օրվա երկրորդ կեսին նախատեսվում է եռակողմ հանդիպում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ։
Իր հերթին Բայրամովը շնորհակալություն է հայտնել Լավրովին, նշել որ նախորդ տարվա նախատեսված հանդիպումը չի կայացել որ իրենց (Լավրովի ու Բայրամովի) պատճառով։ Բայրամովը նաև նշել է որ դրական դինամիկա է նկատվում հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններում։