Հնդկաստանում գնացքների բախման հետեւանքով կա 288 կորուստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկաստանում գնացքների բախման հետեւանքով առնվազն 288 մարդ է զոհվել։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ը։

Գնացքների բախումը տեղի է ունեցել ուրբաթ, տեղի ժամանակով ժամը մոտ 19.20-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 16.50) Հնդկաստանի Բալասոր քաղաքից ոչ հեռու։ Իշխանությունների ճշտած տվյալների համաձայն՝ Կալկաթայից Չենաի ուղեւորվող ուղեւորատար գնացքի 10-12 վագոն դուրս է եկել գծերից բեռնատար գնացքին բախվելու հետեւանքով եւ հայտնվել է հանդիպակաց գծի վրա։




Լրահոս