Իրազեկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՈՒՆԻՍԻ 12-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա «Newmag» հրատարակչության փոխտնօրեն Ավետիս Հարությունյանի, «Newmag» հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի ասուլիսը:

ԹԵՄԱ.- «Newmag summer fest 2023» ամառային գրքի փառատոն․միջոցառման ծրագիր, առաջիկա անելիքներ։

***

Հարգելի գործընկերներ, հունիսի 12-ին՝ ժամը 19։00-ին, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում (Խորենացի 15) տեղի կունենա գրող, քաղաքագետ Գայանե Անանյանի «Արքայություն» գրքի շնորհանդեսը։

***

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համագործակցությամբ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը նախաձեռնեց Արամ Խաչատրյանի «Նամականի» գրքի անգլերեն թարգմանության տպագրությունը։
 
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու հունիսի 12-ին՝ ժամը 10։30-13։30, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում /հասցե՝ ք․ Երևան, Զարոբյան փող․ 3/ կայանալիք «Ես եվրոպացի հայ եմ» թեմայով քննարկմանը, որի շրջանակներում տեղի կունենա նաև վերոնշյալ գրքի շնորհանդեսը։ 
 
Խնդրում եմ հաստատել Ձեր մասնակցությունը պատասխան նամակով կամ զանգահարելով 012545115 հեռախոսահամարին։
***

Սիրով տեղեկացնում ենք, որ հունիսի 13-ին, ժամը 13։00-ին, Հանրապետության 30 հասցեում գտնվող ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի կունենա ՀՅԴ Հայաստանի նորընտիր Գերագույն մարմնի մամուլի ասուլիսը։

Հարգանքով`

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի

Հանրային կապերի գրասենյակ




Լրահոս