![](https://armlur.am/wp-content/uploads/2022/09/rubli1.jpg)
Ռուսական ռուբլու փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ այսօր կտրուկ նվազել է: Այն կապված է Դոնի Ռոստովի միջադեպով, երբ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը հայտնել է այն գրավելու մասին:
Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալով՝ ռուսական ռուբլու փոխարժեքը երեկ կազմել էր 4.57 դրամ։ Արդեն այսօր Երեւանի փոխանակման կետերում ռուբլին գնվում է 3․90 դրամով, վաճառվում՝ 4.50։