Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 8-ի ժամը 22:35-ից ժամը 23։10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել ԼՂ Շուշիի և Քարվաճառի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այդ մասին հայտնում են ԼՂ ՊՆ-ից։

Բացարձակապես չի համապատասխանում իրականությանը նաև Ադրբեջանի ՊՆ պնդումը՝ իրենց գործողությունների արդյունքում իբր թե խափանված ինժեներական աշխատանքների մասին։

Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարությունները նպատակ ունեն արդարացնել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տեխնիկայի ուղղությամբ պարբերաբար բացվող կրակը։




Լրահոս