
Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժածներին օգնելու նպատակով Բաքուն բժշկական պարագաներ է ուղարկել ԼՂ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ բժշկական պարագաներով բեռնված շտապօգնության ավտոմեքենան դեպքի վայր է մեկնել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։