Իրացնելով ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 2-րդ բաժանմունքում ստացված տվյալները՝ հոկտեմբերի 11-ին Արմենակյան փողոցում հայտնաբերվել և ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել 73-ամյա Ռուբիկ Բ.-ն, որը հոկտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: