
ArmLur.am-ին դիմել են բազմաթիվ արցախահայեր այն ահազանգով, որ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պատճառով պարեկները տուգանում են 100 000-ական դրամներով։
ArmLur.am-ին ՆԳՆ-ից այս առնչությամբ հայտնում են, որ հաշվի առնելով հասարակական կարգի պահպանման անհրաժեշտությունը, նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների անվտանգության ապահովումը՝ ի սկզբանե ՆԳՆ ոստիկանությունը շեշտը դրել է ոչ թե տուգանելու, այլ իրազեկման վրա՝ ձեռնարկելով նախազգուշական միջոցառումներ:
«ՆԳՆ ոստիկանությունը բավական երկար ժամանակ ծառայություն է իրականացրել հենց այդ աշխատելաոճով:
Նշվածից հետո է միայն դիտարկվել վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը երթևեկության բոլոր մասնակիցների համար»,- պատասխանում են ՆԳՆ-ից ArmLur.am-ի հարցմանը: