
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այսօր հանդիպել է քաղաքացիների հետ, որոնց թվում կային նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածներ։ Հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը վերաբերում էին արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին՝ հայտնում է Քերոբյանը:
Նախարարության իրավասության շրջանակներում քաղաքացիների հնչեցրած հարցերին կտրվեն բոլոր հնարավոր լուծումները՝ նշել է նախարարը: