Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Բաքվի ռազմական դատարանը որշում էր կայացրել առևանգված Վագիֆ Խաչատրյանին դատապարտվել 15 տարվա ազատազրկման։
ՀՀ ՄԻՊ-անդրադարձել է կատարվածին և գրել.
«Լաչինի միջանցքում ադրբեջանական զորքերի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը Բաքվում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ առանց միջազգային իրավական չափանիշների և մարդու իրավունքների հետ կապված երաշխիքների պահպանման:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն»:
Նշենք, որ ամբողջ դատավարության ընթացքում Վագիֆ Խաչատրյանն ինչպես պնդել է, այսօր էլ հաստատել է՝ իրեն մեղավոր չի ճանաչում և դատարանին խնդրել արդարացնել իրեն: