
Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում առնվազն 38 չվերթ է հետաձգվել, ևս 12-ը` չեղարկվել։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` որպես պատճառ նշելով ձյան առատ տեղումները։
Հաղորդվում է, որ Մոսկվայի ժամանակով 8։37-ի (Երևանի ժամանակով՝ 9։37) դրությամբ՝ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 8 չվերթ, չեղարկվել՝ 5-ը, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 16 չվերթ, չեղարկվել՝ 5-ը, իսկ «Շերեմետևոյում» 14-ը՝ հետաձգվել, 2-ը՝ չեղարկվել: