Երբ է անհրաժեշտ վիտամին D ընդունել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի Մայո կլինիկայի ընտանեկան բժիշկ Ջեսի Բրակամոնտեն ասում է, որ այն մարդիկ, ովքեր ուտում են բավականաչափ ճարպային ձուկ և ամբողջական ձավարեղեն, ձմռանը վիտամին D-ի հավելումներ ընդունելու կարիք չունեն: Այս մասին հաղորդվում է կլինիկայի կայքում։

Վիտամին D-ն անհրաժեշտ է առողջ և ամուր ոսկորների պահպանման համար։ Այն նաև ունի հատկություններ, որոնք նպաստում են իմունային համակարգի բնականոն գործունեությանը: Վիտամին D ստանալու հիմնական ուղիներից մեկը մարդու մաշկը արևի ուղիղ ճառագայթների տակ թողնելն է: Այն արտադրվում է բնական ճանապարհով՝ ի պատասխան ուլտրամանուշակագույն լույսի ազդեցության: Ձմռան սկսվելուն պես նվազում է ցերեկային ժամերի տեւողությունը, ինչը կարող է օրգանիզմում այս վիտամինի պակասի պատճառ դառնալ։

Բժիշկը բացատրել է, որ արևը վիտամին D-ի միակ աղբյուրը չէ, այն կարելի է ստանալ ինչպես սննդից, այնպես էլ սննդային հավելումներ ընդունելուց։ Յուղոտ ձուկը, ամբողջական ձավարեղենը, նարնջի հյութը և կաթը հարուստ են այս կարևոր վիտամինով։ Ձեր սննդակարգում այս մթերքների համամասնության ավելացումը կարող է վերացնել հավելումներ ընդունելու անհրաժեշտությունը, ասում է բժիշկը: Բրակամոնտեն նաև խորհուրդ է տալիս արյան անալիզ հանձնել՝ որոշելու այս վիտամինի ճշգրիտ մակարդակն օրգանիզմում։




Լրահոս