Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը օրերս վերադարձել է Հայաստան: ArmLur.am-ի տեղեկություններով՝ նա այս անգամ կարճ ժամանակով է եկել՝ 2 օրով։
Մենչը համատեղ լուսանկարներ, տեսանյութեր է հրապարկել սոցիալական ցանցի իր էջերում ընկերների, գործընկերների՝ «Բոլոլա» սիթքոմի անձնակազմի մասնակցությամբ:
ArmLur.am-ի տեղեկություններով՝«Բոլոլա»-ցիները պատրաստվում են ներկայացնել ամանորյա ֆոտոշարք:
ArmLur.am-ի հետ զրույցում Արմեն Պետրոսյանը նշեց, որ կարճ ժամանակով այցելության նպատակը գործնական է.
«Նախ ֆոտոշարքի համար եմ եկել, երկրորդը՝ Արմենիա TV-ի ավանդույթ դարձած Նոր տարվա համար, երրորդը՝ Արմենիա TV-ի 25 ամյակին նվիրված ֆիլմի, չորրորդը՝ գեղարվեստական ֆիլմի, որում պետք է իմ մասնակցությունը ունենամ՝ մի կտոր պետք է վաղը խաղամ ու մեկնեմ երկրից»:
Մենչի խոսքով՝ միանգամից Միացյալ Նահանգներ չի մեկնելու: Դեկտեմբերի 9-ին կմեկնի Մոսկվա, որպեսզի դեկտեմբերի 10-ին մասնակցի «Տաշի շոուին»:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ դերասան-պրոդյուսերը մոտ ժամանակներս նախատեսում է կրկին այցելել հայրենիք։
Մարիամ Ղազարյան