Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Լերմոնտովի փող. 3-րդ նրբ. 14-րդ տան բնակիչ Հրաչյա Ժորայի Սրապյանը, տեղեկանալով Համլետ Անդրանիկի Գասպարյանի կողմից որոշակի գումար կաշառք տալու պայմանով զորակոչային տարիքի հասած անձանց զինծառայությունից ապօրինի ազատելու մասին, 2019թ. մայիս ամսին հանդիպել է Համլետ Գասպարյանին՝ վերջինիս պատկանող Արմավիր քաղաքի խանութում և նրան հայտնել որդու՝ Սամվել Հրաչյայի Սրապյանին ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու ցանկության մասին։
Համլետ Գասպարյանը, ստանալով իր առաջարկը, վերջինիս հայտնել է որ որդու օգտին իբր որոշակի գործողություններ կատարելու համար իրավասու պաշտոնատար անձանց հարկավոր է որպես կաշառք տալ ընդհանուր 2,800,000 ՀՀ դրամ, ինչի կապակցությամբ Հրաչյա Սրապյանը տվել է իր համաձայնությունը և նույն օրը հիշյալ գումարից որպես կաշառք մաս-մաս փոխանցել է 1․200․000 ՀՀ դրամ գումար Համլետ Գասպարյանին՝ վերջինիս պատկանող Արմավիր քաղաքում գտնվող թունաքիմիկատների վաճառքի խանութում, իսկ շուրջ 10-15 օր անց տեղի ունեցած հանդիպման ընթացքում որպես կաշառք նույն վայրում նրան է փոխանցել նաև մնացած 1․600․000 ՀՀ դրամ գումարը։
Սակայն Համլետ Գասպարյանը հիշյալ գումարը որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել և խարդախությամբ՝ ուղղակի դիտավորությամբ, խաբեության եղանակով հափշտակել է իրեն փոխանցված է 2,800,000 ՀՀ դրամ գումարը:
Քնար Մանուկյան