Շվեդիայում ձնաբքի պատճառով շուրջ 1000 մեքենա և բեռնատար մնացել է մայրուղու վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեդիայի հարավում ցուրտ եղանակի և ձնաբքի պատճառով արդեն ավելի քան 24 ժամ է՝ մոտ 1000 մեքենա և բեռնատար մնացել է ճանապարհին։ Շվեդիայի զինված ուժերը սնունդ և ջուր են հասցրել մեքենաներում մնացածներին։

Այս մասին տեղեկանում ենք BBC-ից: Ճանապարհին մնացած մարդկանցից շատերին փրկարարները տարհանել են և ասել, որ ավելի ուշ վերադառնան իրենց մեքենաների մոտ։

Ծայրահեղ ցուրտ եղանակային պայմաններ են ոչ միայն Շվեդիայում, այլև Ֆինլանդիայում, Դանիայում և Նորվեգիայում։ Դանիայում նույնպես ձնաբքի պատճառով հունվարի 3-ից վարորդները մնացել են մայրուղիներից մեկի վրա։




Լրահոս