Արցախում պայթյունի հետևանքով վիրավորում ստացածների մոտ կրիտիկական փուլն արդեն անցել է․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցներից։

ArmLur.am-ի հետ հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը հայտնել է, որ վիրավորում ստացածների մոտ կրիտիկական փուլն արդեն անցել է։

«Նրանք արդեն դուրս են գրվել, գալիս են՝ ստանում են համապատասխան բուժօգնություն, և նորից տուն են գնում։ Կրիտիկական փուլը անցել է, հիմա ապաքինման շրջանն է։ Արտերկրում բուժում ստացող մեր հայրենակիցների մեծ մասը վերադարձել է, վերականգնողական շրջանն էլ Հայաստանում կանցնեն։ Մի մասն էլ շուտով կվերադառնան»։

Հայկ Ավանեսյան




Լրահոս