«Մոսկվան մտահոգված է Հայաստանում նացիստական խորհրդանիշերով մի խումբ երիտասարդների երթով, անհրաժեշտ է արմատախիլ անել նացիզմի ցանկացած դրսևորում», – հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Խորը մտահոգությամբ ընդունեցինք հունվարի մեկին Երևանի կենտրոնում տեղի ունեցած մի խումբ ֆաշիստ երիտասարդների երթը։ Մենք, իհարկե, զարմացած ենք, որ իրավակարգի հայկական ուժերը ոչ մի կերպ չեն խոչընդոտել հավաքի մասնակիցներին, որոնք բառացիորեն տեսախցիկով, զլմ-ների ներկայությամբ ցույց են տվել իրենց կողմնորոշումը՝ ձեռքերը պարզելով նացիստական ողջույնով», – նշել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ