Նոր նշանակում Քննչական կոմիտեում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Վարդան Սմբատյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ: Այս մասին տեղեկացրին Քննչական կոմիտեից:

Վարդան Արարատի Սմբատյանի
կենսագրությունը

Ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 8-ին, Երևան քաղաքում:
1996թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն
1996-1997թթ. – ՀՀ ՊՆ Կապանի կայազորի զինվորական ոստիկանության բաժնի քննչական բաժանմունքի հետաքննիչ
IV-XII.1997թ. – ՀՀ ՊՆ Իջևանի կայազորի զինվորական ոստիկանության բաժնի Տավուշի բաժանմունքի քննչական խմբի հետաքննիչ
1997-1998թթ. – ՀՀ ՊՆ Իջևանի ռազմական ոստիկանության բաժնի Տավուշի բաժանմունքի քննչական խմբի քննիչ
1999-2006թթ. – Գուգարքի կայազորի զինվորական դատախազության քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ավագ քննիչ-քրեագետ
2006-2007թթ. – ՀՀ զինվորական դատախազության քննչական բաժնի ՀԿԳ քննիչ
2007-2009թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի Լոռու կայազորի Իջևանի քննչական բաժնի պետ
2009-2014թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար
2014-2015թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի պետ
2015-2024թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնի պետ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:




Լրահոս