Ահազանգ․ Ոչ երևանաբնակ երեխաների համար մանկապարտեզներում վճարվող 8 հազար դրամը դարձրել են 12 հազար դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացիներն ArmLur.am-ին են ահազանգում այն մասին, որ պետական մանկապարտեզներում ոչ երևանաբնակ երեխաների համար վճարվող 8 հազար դրամը դարձրել են 12 հազար դրամ: Կատարված փոփոխությունը մեծ վրդովմունք է առաջացրել ծնողների մոտ, ինչով էլ պայմանավորված ArmLur.am-ը կապ է հասատատել Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հետ՝ պարզելու պատճառը:

Վերջինս հակիրճ պատասխանել է. «Ավագանու դեկտեմբերի 26-ի որոշմամբ են նշված վճարի չափը փոխել»:

Նանիկ Աղասյան




Լրահոս