Պորտուգալիայի նախագահը ցրել է խորհրդարանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզան դեկրետ Է հրապարակել խորհրդարանը ցրելու և մարտի 10-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին:

Խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մտադրության մասին պետության ղեկավարը հայտարարել էր դեռևս նոյեմբերի սկզբին: Քաղաքական ճգնաժամի պատճառ է դարձել վարչապետ Անտոնիո Կոշտայի հրաժարականը, որը ներքաշված է եղել կոռուպցիոն սկանդալի մեջ։




Լրահոս