ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրավապահները փնտրում են 38-ամյա երիտասարդի․ Երևանում հնչած կրակոցների հետքերով․ հայտնի է կրակողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այսօր Երևանում հնչած կրակոցներից: Մասնավորապես հայտնի է, թե ում մեքենայի վրա են կրակել եւ ով է կրակողը, որին իրավապահները փնտրում են:

shamshyan.com-ը գրել էր, որ hունվարի 16-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի 16 շենքի բակում կրակոցներ են հնչել։

Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից կրակված 4 պարկուճ և կայանված Lexus և Jeep մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վրա առկա են կրակոցի հետքեր։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ կրակոցները արձակվել են Lexus-ի ուղղությամբ, որի մեջ քաղաքացի է եղել ու բարեբախտաբար նա չի տուժել, այնուհետև կրակոցներից Lexus-ը վնասվել է և Lexus-ի կողքին կայանված Jeep-ը։

Եվ այպես ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կոնկրետ կրակողները արձակվել են Աշոտ Հովհաննիսյանի լեքսուս 35CP 871 մեքենայի ուղղությամբ: Աշոտ Հովհաննիսյանը այդ պահին մեքենայի մեջ է եղել, իսկ ահա նրա ուղղությամբ կրակոցներ է արձակել 38-ամյա Համազասպ Հարությունյանը:

Իրավապահները փնտրում են 38-ամյա Համազասպ Հարությունյանին եւ զենքը:

Քնար Մանուկյան




Լրահոս