Հունվարի 19-ին, երեկոյան ժամը 10-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցում ծառայող Գեղարքունիքի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մի մեքենա: Մեքենայի դռան գրպանում նկատելով կաթուցիչ` պարեկները Ճամբարակում բնակվող 23-ամյա վարորդին, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործեու կասկածանքով, ձերբակալել և, մեքենայով հանդերձ, տեղափոխել են ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ վարորդը ներկայացրել է կաթուցիչը՝ կանեփանման զանգվածով: Ըստ վարորդի` թմրանյութը ձեռք էր բերել ժամեր առաջ` անձամբ օգտագործելու համար:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վարդենիսի քննչական բաժին:
Հունվարի 20-ին, ժամը 22.15-ին, Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 56-րդ կիլոմետրին կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա: Թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով 26-ամյա վարորդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին: Երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ, նույն պարունակությամբ մեկ փաթեթ էլ երիտասարդը ներկայացրել է մեքենայից: Ըստ նրա` թմրամիջոցը ձեռք էր բերել անձնական օգտագործման համար:
Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին:
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են: