Վարել ձմեռային անվադողերով, լինել զգոն. պարեկներն ու փրկարարները հերթապահում են արտակարգ ռեժիմով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԳՆ փրկարար ծառայությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, կոչ է անում ավտոմեքենաները վարել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները:

Նշվում է, որ եղանակային վատ պայմաններով ու ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ պարեկային ու փրկարար ծառայության աշխատակիցները հանրապետության ճանապարհներին իրականացնում են արտակարգ ռեժիմով շուրջօրյա ծառայություն։

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն։ Մի՛ վտանգեք ձեր և ուրիշների կյանքը։ Հիշե՛ք, ձեզ տանը սպասում են»,- ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս