ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատախազությունը ցանկանում է կալանքի տակ դնել Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների գույքը․ միջնորդություն դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատախազությունը միջնորդել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Տիգրան Մարտիրոսյանի եւ ավագ մասնագետ Արմեն Հարությունյանի գույքի վրա արգելանք դնել: Միջնորդություն է ներկայացվել դատարան, ինչ որոշում կկայացնի դատարանը, կհետեւենք զարգացումներին:

Նշենք, որ Հակակառուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել և դատարան է ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Տիգրան Մարտիրոսյանի եւ մի քանի այլ աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործը։ Կաշառքի մեջ են մեղադրվում։ Այս գործով որպես վկա Հակակոռուպցիոն Կոմիտեում հարցաքննվել է Կենտրոնի ներկայիս թաղապետ Սամվել Ղուկասյանը։ Հիմա գործը դատարանում է, ապացույցների հետազոտման փուլում է։

Քնար Մանուկյան




Լրահոս