ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ ձերբակալության և իրավապահների գործողությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կինը` Անի Գևորգյանը:
ArmLur.am-ը գրել էր նաև, որ Անի Գևորգյանը երկար տարիներ աշխատել է ՏՏ ոլորտի ամենահայտնի կազմակերպություններից մեկում` «Սիներջիում»` ծրագրերի ղեկավար տնօրեն է եղել: Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Մասնակցել են 4 ընկերություն, սակայն տենդերը չեղարկվել է և «Սիներջին» էլ բնականաբար չի հաղթել: Բայց, ավելի ուշ տենդերը տվել են «Սիներջի»-ին, ինչպես, ում թեթեւ ձեռքով, ահա սա էլ հիմք է դարձել իրավապահների մոտ կասկածի, որը նախարարությունում մեկը մյուսին լավություններ են արել ու ինչ-որ կասկածելի թղթեր ներկայացնելով տենդերը անցկացրել։

ArmLur.am-ը հայտնել էր նաև, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

ArmLur.am-ը ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանից, որը բավականին մտերիմ հարաբերություններ ունի Ալեն Սիմոնյանի և նրա ընտանիքի հետ, հետաքրքրվել է՝ թե ի՞նչ տեղեկություններ ունի տեղի ունեցող գործընթացից, ի՞նչ է կատարվել.
«Ես այդ ամենից տեղյակ եմ այնքանով, որքանով՝ դուք: Իրավապահները հիմա աշխատում են, թող գործընթացն ավարտվի, պարզաբանումներ կլինեն, մենք էլ կտեղեկանանք: Ես գնահատական չեմ կարող տալ, քանի որ ոչնչից տեղյակ չեմ, մամուլում հրապարկվածից բացի ավել բան չգիտեմ»:

Իսկ թե արդյո՞ք օրիանական համարում է իրավապահների գործողությունները, Հասմիկ Հակոբյանն արձագանքեց.
«Ես էլ ձեզ պես մամուլից եմ տեղեկացել, հիմա նախաքննություն է ընթանում, որքանո՞վ է ճիշտ խոսել դրա մասին: Իրավապահները թող աշխատեն, բոլորս կիմանանք՝ ի՞նչ է կատարվել՝ արդեն նախաքննական գործողություններից հետո»:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս