Արբանյակի հաջող արձակումը տապալել է հակառակորդների՝ Իրանին մեկուսացնելու ծրագիրը․ Ռայիսի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տիեզերքում լինելն ուժ ու հույս է տալիս, իսկ Sputnik 11-ի հաջող արձակումը տապալել է պատժամիջոցների ու Իրանին մեկուսացնելու ծրագիրը, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, փոխանցում է IRNA գործակալությունը։

Իրանի նախագահի խոսքով՝ հակառակորդները փորձել են դավադրության միջոցով «կանգնեցնել Իրանին», սակայն նմանատիպ փորձերը պարզապես տապալվել են։

«Իրանն այսօր ավիատիեզերական ոլորտում աշխարհի լավագույն 10 երկրների շարքում է»,- նշել է Ռայիսին և ընդգծել, որ իր վարչակազմի օրոք աճել է մշակվող արբանյակների թիվը և որ դրանք շուտով՝ մինչև իրանական ընթացիկ օրացուցային տարվա վերջը, որն ավարտվում է մարտի 19-ին, կհասնեն 30-ի: Իրանը Ռայիսիի վարչակազմի օրոք ուղեծիր է ուղարկել 11 արբանյակ։




Լրահոս