Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Երևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականը մարտին և հունիսին ընկերական հանդիպումներ կանցկացնի Երևանում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Մարտի 22-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Կոսովոյի թիմին, իսկ հունիսի 7-ին՝ Ղազախստանի հավաքականին:

Երկու հանդիպումներն էլ կկայանան «Հանրապետական» մարզադաշտում:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 26-ին կհյուրընկալվի Չեխիայի թիմին, իսկ հունիսի 4-ին` Սլովենիայի հավաքականին:




Լրահոս