Պաշտոնից ազատված Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այս պահին Ազգային անվտանգության ծառայությունում է։ Քիչ առաջ նման տեղեկություն տարածեց hraparak.am-ը։
ArmLur.am-ը տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց նախկին նախարար Վահան Քերոբյանի հետ։ Վերջինս հրաժարավեց որևէ մենաբանություն տալ՝ միևնույն ժամանակ չհերքելով նաև վերոհիշյալ տեղեկությունը։
«Որևէ մեկնաբանություն չունեմ, այս պահին դեռ չեմ ուզում խոսել։ Ցտեսություն»,-մեր հարցին այսպես արձագանքեց նա։
ArmLur.am-ը տեղեկությունը ճշտելու համար դիմեց նաև ԱԱԾ մամուլի կենտրոն, որտեղից հրաժարվեցին մեկնաբանություն տալ՝ հորդորելով դիմել պաշտոնական լրահոսին։
Քրիստինա Մուշեղյան