
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և կինը՝ դքսուհի Մեգան Մարքլը մեկնել են Կանադա, որտեղ ընթանում են «Invictus Games 2025»-ի նախապատրաստական աշխատանքները: Խաղերը, որոնք նպատակ ունեն սպորտային տոն դառնալ վիրավորված և առողջական խնդիրներ ունեցող զինվորականների համար, հիմնադրել է արքայազն Հարրին:
2025 թվականին խաղերն առաջին անգամ անցկացվելու են ձմռանը՝ Կանադայում, ինչի համար էլ մասնակիցներն ու կազմակերպիչները հավաքվել են՝ վարժվելու ձյան պայմաններում խաղերն անցկացնելուն: Նրանց են միացել նաև Սասեքսի դուքսն ու դքսուհին:
Հ. Բ.