
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մի խումբ ուսանողներ հրաժարվել են “Հայլուրի մատուցած կողմնակալ լրատվությունից”` միանալով “Չենք լռելու” քաղաքացիական նախաձեռնության որոշմանը` այսուհետև համարել Հայլուրը աղբ եթերից: “Դեռևս 3 տարի առաջ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները դիմել էին ձեզ բաց նամակով: Ցավոք, անցած տարիները ձեզ չփոխեցին: Ձեզանից ոմանք, դասավանդելով մեր ֆակուլտետում, չեն զլանում անկողմնակալ լրատվություն քարոզել: Թե ինչպես է կիրառվում այդ տեսությունը ձեր իսկ կողմից, տեսնում ենք եթերում”,- նշում են ուսանողները` ընդգծելով, որ ամենօրյա աշխատանքով “Առաջին լրատվականի” աշխատակիցները վերջնականապես և անդառնալիորեն կոտրում են մարդկանց հավատն ու վստահությունը լրագրողի մասնագիտության նկատմամբ: