Զինված իսլամիստները հարձակվել են զինծառայողների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զինված իսլամիստները գրոհել են Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքի բանակային դիրքերը:

Ինչպես փոխանցում է «Ալ – Մանար» հեռուստակայանը, ահաբեկիչները գնդակոծել են զրահամեքենաներն ու դիրքերը Սուկ – էլ Խոդր թաղամասում և Ան- Նասիրի մզկիթի մոտակայքում: Լիբանանցի բանակայինները կասեցրել են ահաբեկիչների կրակը: Հաջողվել է ձերբակալել հինգ գրոհայինի:

Անցած շաբաթ իսլամիստ – ահաբեկիչները սպանել էին մեկ զինվորի և վիրավորել վեցին: Լիբանանի կառավարությունը զորքեր է մտցրել Տրիպոլի  ՝  ճնշելու համար սուննիական և ալավիտական թշնամական թաղամասերում ծավալված բախումները:

Վերջին երկու օրվա ընթացքում բախման զոհ են դարձել 12 մարդ, իսկ 96-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

Կառավարության ղեկավար Տամամ Սալյամը պահանջել է զինվորականներից  ՝  վերջ դնել միջքաղաքային բախումներին:

Տրիպոլիի տեղացի սուննիները աջակցում են Սիրիայում զինված ընդդիմությանը և չեն համակերպվում երկու երկրների սահմանների միջև իշխանությունների կողմից սահմանված խիստ անցուդարձը:

Երկուշաբթի օրը բանակային հսկիչ խումբը ձերբակալել է 19 սիրիացի ահաբեկչի և երկու լիբանանցու  ՝  սահմանամերձ Վադի – Ղալեդ տեղանքում: Նրանց մոտից առգրավվել են տարբեր տեսակի զինատեսակներ և կապի միջոցներ:

Բեքքայում լիբանանցի զինծառայողներին հաջողվել է ահաբեկիչներից առգրավվել նաև ականապատված մեքենան, որը նախատեսվում էր պայթեցվել Բեյրութի շիաբնակ թաղամասերում:

 




Լրահոս