Մոտ 300 բեռնատարներ արգելափակվել են Ռուսաստանի և Ղազախստանի սահմանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արեւմտյան Ղազախստանում՝ Ռուսաստանին սահմանակից անցակետում, մեքենաների հերթ է գոյացել՝ 280 բեռնատարով։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է երկրի ճանապարհների կառավարման ազգային օպերատոր Կազավտոզհոլի մամուլի ծառայությունը։
«Սամարա-Շիմկենդ ավտոճանապարհին ծանր բեռնատարների կուտակումներ են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ ազգային օպերատորի` ծանրաբեռնվածությունը պայմանավորված է սահմանային անցակետում դժվարին աշխատանքով։

Խցանման մեջ հայտված վարորդները ասել են, որ այն կարող է ձգվել մի քանի օր և խորհուրդ են տվել ընտրել ավելի ազատ երթուղիներ՝ այս անցակետը շրջանցելու համար:




Լրահոս