Նիկո՛լ Փաշինյան, խաբեցի՛ր, խաբո՛ւմ ես ու դեռ կխաբե՛ս․ Թովմասյանը՝ մարտի 1-ը չբացահայտելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․

«Նիկո՛լ Փաշինյան, դու իշխանության եկար մարտի 1-ը բացահայտելու խոստումով:

6 տարի է՝ ունես բացարձակ իշխանություն, բայց Երևանի կենտրոնում գրանցված 10 սպանություններից գոնե մեկը չի բացահայտվել մինչև հիմա: Գոնե մեկը:
Գնացիր, մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված արձան բացեցիր։ Արձան դնելու համա՞ր էիր վարչապետ դառնում:
Խաբեցի՛ր, խաբո՛ւմ ես ու դեռ կխաբե՛ս, քանի խելքի չենք եկել …»։




Լրահոս