ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գերիների հնարավոր վերադարձի համար արվում է ամենօրյա աշխատանք»,- խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

ArmLur.am-ը կապ հաստատեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչ է արվում ռազմագերիների համար, եւ ինչ փոփոխություններ կան. «Այստեղ իրավական մասով դատական գործընթաց կա, որոնք շատ կարեւոր զսպող մեխանիզմներ են քաղաքական գործընթացների համար եւ անխուսափելի ազդեցություն ունեն, եւ դատական ակտերը այս պահին վերջնական ավարտված չեն, իսկ ընթացող գործընթացը դրական ազդեցություն է թողնում քաղաքական գործընթացների վրա: Քաղաքական մասով մեզ համար հստակ է, որ ազատ արձակումը ուղիղ կապված է քաղաքական պահանջների բավարարման հետ, եւ առանց որոշակի պահանջների բավարարման, Ադրբեջանը չի իրականացնում իր միջազգային պարտավորությունները կամ այն հանձնառությունները, որոնք ամրագրված են իրավաքաղաքական փաստաթղթերում, եւ առանց հայկական կողմի զիջումների, մեծ հաշվով, հայրենադարձում տեղի չի ունենում, եւ հայկական կողմը, կարծես թե, ընդունել է խաղի այս կանոնները, որ ազատ արձակումը պետք է ապահովվի զիջումների վրա, եւ ինքնուրույն լծակներ չի գործադրում միակողմանի մարդասիրական պարտավորությունների կատարումը երաշխավորելու նպատակով»: Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Հայաստանը հիմա ակնկալիքներ չունի՝ կարճաժամկետ հեռանկարում ռազմագերիների ազատ արձակում կլինի: Ազատ արձակումը կապված է լինելու խաղաղության պայմանգրի դրույթների համաձայնացման եւ կնքման հետ: «Թերեւս 2023 թվականի ռազմագերիների ազատ արձակումը կարող է տեղի ունենալ, բայց ինչ վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաներին, ինչպես նաեւ այն անձանց, ում ծանրագույն մեղադրանքներ են ներկայացրել, այդ թվում՝ խոշտանգումների, վարձկանության մասով, ապա նրանց հայրենադարձումը, մեծ հաշվով, իրատեսական է, երբ խաղաղության Ադրբեջանի ընդունելի պայմանները կթելադրվեն, եւ փաստաթղթեր կթելադրվի: Մենք ուղիղ կապակցում ենք տեսնում խաղաղության շուրջ գործընթացների հետ, եւ մինչեւ այդ գործընթացների եզրափակումը իրատեսական չենք համարում այս թիմի հայրենադարձումը»,-ասում է իրավապաշտպանը: Նրա կարծիքով՝ Ադրբեջանի պահանջը, ըստ որի՝ Հայաստանը պետք է հետ վերցներ հայցերը միջազգային կառույցներից, չի նպաստի գերիների վերադարձման գործընթացին, որովհետեւ Հայաստանը շատ լուրջ երաշխիքներ պետք է ունենա, որպեսզի այդ փաստաթղթերի ստորագրումից հետո հրաժարվի հայցերից: «Ադրբեջանը միանշանակ խախտել եւ խախտում է իր պայմանավորվածությունները՝ դրանք լինեն քաղաքական մակարդակում, թե միջազգային իրավական փաստատթղթերում»,- հավելում է իրավապաշտպանը:

Հիշեցնենք, որ հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում 54 հայ գերի կա. նրանցից 16-ը գերեվարվել են սեպտեմբերի 19-ի պատերազմից հետո, եւ նրանց թվում են արցախցի նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ։

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ուսումնասիրել է էլեկտրոնային հարթակներով փոխադրման ծառայությունների (առցանց տաքսի) մատուցման ոլորտը՝ դիտարկելով «Թեթեւ մարդատար ավտոմեքենաներով ուղեւորափոխադրման ծառայությունների պատվերների գրանցման, փոխանցման եւ ուղեւորափոխադրման ծառայությունների կազմակերպման ծառայություն» ապրանքային շուկան։

Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ էլեկտրոնային հարթակների արագ զարգացումը զգալիորեն դուրս է մղել շուկայից ավանդական տաքսի ծառայություններին: Գրանցված 3162 կազմակերպություններից 2787-ը 2018-2023 թթ. այս ոլորտում որեւէ գործունեություն չի իրականացրել, մնացածների վճարած հարկերը զգալի անկում են ապրել։

Ներկայումս օրենսդրորեն սահմանված չեն էլեկտրոնային հարթակներով փոխադրման ծառայությունների վերահսկման եւ կարգավորման մեխանիզմներ՝ կապված ծառայությունների որակի կամ հարթակների պատասխանատվության հետ:

Հարթակներում ուղեւորափոխադրման հիմնական տեսակների մասին տեղեկատվությունը լիարժեքորեն ներկայացված չէ: Մյուս կողմից՝ հարթակների գաղտնիության քաղաքականությունը թույլ է տալիս օգտագործել օգտատերերի մասին տեղեկատվությունը բավականին լայն շրջանակի նպատակների համար։

Դիտարկված ապրանքային շուկայում կենտրոնացվածությունը շարունակում է աճել. գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողի մասնաբաժինը 2021-2023 թթ. ավելացել է:

Առաջարկներ

Սահմանել «էլեկտրոնային հարթակ» հասկացությունը նաեւ նման հարթակներով բեռնափոխադրման մասով եւ տրանսպորտի ոլորտի կարգավորման դաշտի լայնացման միջոցով դիտարկել հարթակի միջոցով մատուցվող ծառայությունների համար հարթակի սեփականատիրոջ պատասխանատվության շրջանակը, հարթակի աշխատանքի մեխանիզմն ու նման հարթակների հետ վարորդների եւ տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների փոխգործակցության կարգավորման հարցերը։ Այս համատեքստում արդյունավետ կարող է լինել նաեւ վարորդների եւ ընկերությունների ռեեստրների ստեղծումը, ինչը կօգնի վերահսկել ծառայություն մատուցող վարորդների լիցենզավորված լինելու հանգամանքը եւ զգալիորեն կբարելավի ուղեւորափոխադրման ծառայությունների որակը։

Թե՛ հարթակում տեղեկատվության ներկայացման, թե՛ սպառողներից հավաքագրված տեղեկատվության օգտագործման վերաբերյալ պետք է լինեն հստակ սահմանված կանոններ, որոնք թույլ կտան սպառողներին հիմնավորված որոշումներ կայացնել, միաժամանակ արդյունավետորեն կպաշտպանեն նրանց մասին հավաքագրված տեղեկատվության օգտագործման չարաշահումներից։

 




Լրահոս