
«Այն, որ Սուրիկ Խաչատրյանի օրգանիզմում Գորիսի դեպքերի օրը ալկոհոլ է հայտնաբերվել, տարօրինակ բան չկա, քանի որ այդ օրը նրանց տանը խնջույք էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի հայտարարություն արեց Բուդաղյանների շահերի պաշտպան Հայկ Ալումյանը,-«Լավ կլիներ Բուդաղյանի ալկոհոլի փոխարեն հարց տային, թե ինչու՞ Սուրիկ Խաչատրյանի որդու արյան մեջ հետագայում հայտնաբերվեց թմրանյութ, որը քննչական մարմնի կողմից ոչ մի կերպ չի մեկնաբանվում»,- շարունակեց Հայկ Ալումյանը:
Վերջինիս դիտարկմամբ ` այն, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր նախաքննական ցուցմունքում ասել էր, թե ինքը լսել է գետի ձայնը, իսկ կրակոցներինը ` ոչ, անհավանական է, քանի որ, ըստ տվյալների, դեպքը տեղի է ունեցել հենց գետի մոտ և ոչ թե Սուրիկ Խաչատրյանի դղյակում:
Մանրամասները ՝ տեսանյութում: