ArmLur.am-ը նախկինում գրել էր, որ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել և մշտական բնակություն է հաստատել Ոսկեպար համայնքում։
Սուրեն Պետրոսյանը շրջում է համայնքի գյուղերով, շփվում բնակիչների հետ, նաև աշխատանքային և գործնական հանդիպումներ ունենում համայնքի ղեկավարների հետ։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Սուրեն Պետրոսյանն այսօր հանդիպում է ունեցել գյուղացիների հետ, նրան են միացել նաև տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, Ամստերդամի Սբ.Գրիգոր Նարեկացի Հիմնադրամի նախագահ Վահան Ավագյանը և դիվանագետ Ռուբեն Կարապետյանը։
Պետրոսյանը հյուրերի հետ միասին համայնքի բնակիչների հետ քննարկել է Տավուշի 4 գյուղերի շուրջ ստեղծված խնդիրները, խոսել են իրավիճակից դուրս գալու ելքերի մասին։