Ապրիլի 16-ին Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ին՝ Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում, ավտոճանապարհի հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։
«Տեղեկացնում ենք, որ ժամը 12։00-ից մինչև 13։00-ը ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
Խնդրում ենք չանհանգստանալ»,- նշվում է հաղորդագրությունում։