ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գիշերամիզություն և կիստաներ ունեցողները կզորակոչվեն բանակ․ ՊՆ-ն կանոններ է խստացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ Կառավարության նիստի ընթացքում, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է, որ նախատեսվում է քաղաքացու կամ զինծառայողի պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները ճանաչել զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի, ինչպես նաև հստակեցնել այդպիսի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները:

Նախարարը մասնավորապես հավելել է․ «Խոսքը վերաբերում է առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների, կիստաներ ուեցող կամ առանց վարքային խանգարումների մանկավարժական բացիթողի վիճակ և ուսուցման ու գրագիտության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց զինվորկան ծառայությունը ոչ պիտանի ճանաչելուն, ինչպես նաև ուռոլոգիական և նյարդաբանական հիվանդությունների առանց ախտանիշների հաստատաված գիշերամիզություն հիվանդություն ունեցող պարտադիր ժամկետային զինծառայողների զորացրման դեպքերին»։

Ըստ Պապիկյանի՝ վերը նշված հիվանդությունների դրսևորման համապատասխան վիճակներն առաջարկվում է ճանաչել սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար:

«Վիճակագրական տվյալները մեզ ցույց են տալիս, որ նկատվում է վերոնշյալ հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկան, խոսքը անգամների մասին է, և ելնելով այս հանգամանքից, խորհրդակցելով նաև առողջապահության նախարարության հետ հասկացանք, որ այնպիսի հիվանդությունների փոփոխության մասին է, որոնք ծառայության ընթացքում որևէ կերպ չեն կարող վնաս հասցնել մարդու առողջական վիճակին»,-եզրափակեց Պապիկյանը:

Ստացվում է, որ այսուհետ նշված հիվանդություններով անձինք կանցնեն պարտադիր զինվորական ծառայություն։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս