Շիրակի մարզի Հոռոմ գյուղի միջնակարգ դպրոցում որևէ արտառոց բան չի կատարվում, կրթական գործընթացքը ընթանում է իր բնական հունով: Որևէ հաստիքների ավելցուկ կամ կեղծ հաստիքներ դպրոցում չկա: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Հոռոմ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արա Ղալմուխյանը:
«Քաղաքացի Սմբատ Արտոնյան անուն ազգանունով անձնավորություն երբևէ չի բնակվել և չի բնակվում Շիրակի մարզի Հոռոմ գյուղում, և նա տեղյակ լինել չի կարող թե Հոռոմի միջնակարգ դպրոցում, ինչ է կատարվում: Որևէ կեղծ հաստիքներ դպրոցում չկան: Ինչ վերաբերվում է թոշակառու նախկին զինղեկին ազատելու և լաբորատորի ժամանակավոր պարտականությանը կատարելուն ասաց, որ ունի միջին մասնագիտական կրթություն, ունի 47 տարվա աշխատանքային ստաժ, մասնակցել է կամավոր ատեստավորմանը, սակայն 37.5% դուրս է մնացել»:
Տնօրենի խոսքով՝ կա Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարի համապատասխան հանձնարարականը, մեջբերելով օրենքը՝ Բարձրագույն կրթություն չունեցող այն մասնագետներին, ովքեր կամավոր ատեստավորման արդյունքում չեն հաղթահարել նվազագույն շեմը և սահմանված կարգով ազատվել են աշխատանքից, դիտարկել հանրակրթական ուսումնական հաստատությունում առկա թափուր այն հաստիքները զբաղեցնելու հնարավորութունը, որոշ դեպքում բարձրագույն կրթության պահանջ սահմանված չէ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ կարևորելով ուսուցչիների բազամափորձ վաստակը ու ներդրումը կրթական համակարգում կքննարկվի բարձրագույն կրթություն ստանալու մասով պետական աջակցության ընթացակարգեր սահմանելու հարցը:
Նրա խոսքով՝ դպրոցի նախկին լաբարանտը մահացել է 2023 թվականի դեկտեմբերի 22-ին, և 2024 թվականի մարտի 1-ին աշխատանքի է նշանակել նախկին բազմավաստակ ուսուցչին, որի հետ պայմանագիրը լրանում է սեպտեմբերի 1-ին:
«Լաբարանտը աշխատանքի է ընդունվել պաշտոնական կես դրույքով: Սեպտեմբերից սկսած պետք է դպրոցի լաբորատորիաները այդ թվում և մեր դպրոցը զինվի մասնագիտական գույքով, այդ դեպքում նոր մասնագետ պետք է զբաղեցնի հաստիքը»-ասաց Արա Ղալմուխյանը:
Անդրադառնալով դպրոցի լաբորատորիայի գործելուն՝ ասաց, որ դա չի համապատասխանում իրականությանը: «Լաբորատորիայում փորձի նյութեր չկան, բայց գործիքներ կան, դա ֆիզիկայի լաբորատորիա է, ոչ թե քիմիայի»:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը ահազանգի հիման վրա գրել էր, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի միջնակարգ դպրոցում լաբորատորիա հասկացողություն գոյություն չունի:
Էմմա Մարտիրոսյան