Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր Թելեգրամ-ալիքում պատմել է 17-ամյա որդու՝ Ալի Կադիրովի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական հանդիպման մասին։
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահը շնորհավորել է Կադիրով-կրտսերին գալիք ամուսնության առիթով, պատմել նրա պապի՝ Ահմաթ Կադիրովի մասին եւ «իմաստուն խրատներ տվել մեծահասակ կյանքի համար»։
«Իհարկե, հանդիպումը մեր նախագահի հետ խիստ ոգեւորել եւ լիցքավորել է Ալիին երկար տարիների համար»,- նշել է Ռամզան Կադիրովը։