Լրագրողները դատարանում հաղթել են Փաշինյանի ՝ իրենց վիրավորած աջակիցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վարչապետի հայտնի աղմկահարույց ասուլիսից հետո, որը տեղի էր ունեցել 2023թ հուլիսի 25-ին, իմ եւ Անի Գեւորգյանի դեմ արշավ էր սկսվել, աջակիցները որեւէ կերպ չէին մարսել մեր հնչեցրած հարցերն՝ ուղղված իրենց սիրելի վարչապետին»,- «Հենարան» մամուլի ակումբում ասաց «Առավոտի» լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը՝ ներկայացնելով իր ու Անի Գևորգյանի դատական գործի մանրամասները:

Փաստաբան Շուշան Ավետիսյանը նշեց, որ 4 հայց են ներկայացրել տարբեր դատարաններ և այս պահին ունեն դատական ակտ, որով բավարարվել են երկու հայցերը:

«Այս պահին իմ ձեռքի տակ է Հռիփսիմե Ջեբեջյանն ընդդեմ Դիանա Մարտիրոսյանի վճիռը: Դատարանը վճռել է «Հռիփսիմե Հակոբի Ջեբեջյանի հայցն ընդդեմ Դիանա Արթուրի Մարտիրոսյանի՝ հրապարակային արտահայտված վիրավորանքից, պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին», բավարարել մասնակի»:

Փաստաբանն ասաց, որ դատարանը որոշել է պարտավորեցնել պատասխանող Դիանա Մարտիրոսյանին ֆեյսբուքի իր էջում, որտեղ հրապարակվել էր գործով որպես վիրավորանք գնահատված արտահայտությունը, հրապարակայնորեն, բոլորին հասանելի ռեժիմով ներողություն խնդրել հայցվորից՝ Հռիփսիմե Ջեբեջյանից:




Լրահոս