Չինաստանի իշխանությունները դատապարտում են իսրայելական հարվածը Լիբանանի տարածքին և դեէսկալացիայի կոչ են անում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։
«Չինաստանը դատապարտում է ցանկացած գործողություն, որը վնաս է հասցնում խաղաղ բնակչությանը և խորը մտահոգություն է հայտնում իրերի ներկա վիճակի վերաբերյալ»,- ճեպազրույցում ընդգծել է նա։
Ինչպես պարզաբանել է պաշտոնական ներկայացուցիչը, Պեկինը բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում «պահպանել հանգստություն և զսպվածություն և խուսափել հետագա էսկալացիայից»։
Հուլիսի 30-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները չորս հրթիռ են արձակել Բեյրութի հարավային Դահիյա արվարձանի ուղղությամբ, որը ծառայում է որպես «Հըզբոլլահի» հենակետ: Այն թաղամասում, որտեղ ընկել են հրթիռները, ավերվել է քառահարկ շենք, վնասվել են հարևան շենքերն ու կայանված մեքենաները։ Զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ երկու երեխա՝ չորս և վեց տարեկան։ Զոհերի ընդհանուր թիվը հասել է 74-ի։