![](https://armlur.am/wp-content/uploads/2024/09/photo_2024-09-28_12-34-50.jpg)
Իսրայելի բանակը պաշտոնապես հայտարարել է, որ «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան սպանվել է նախօրեին թիրախային ավիահարվածի արդյունքում:
«Հասան Նասրալլահն այլևս չի կարողանա ահաբեկել աշխարհը», – ասվում է X-ի բանակի էջում:
Իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ Բեյրութին հարվածելու հրամանն անմիջապես ԱՄՆ-ից տվել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։ Դրանից հետո նա լքել է ՄԱԿ-ը եւ վերադարձել հայրենիք։
Հիշեցնենք, որ Բեյրութում երեկ տեղի է ունեցել ավիահարվածներ: