Երեկ ՔՊ-ն վարչության նիստին Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին փոխարինող թեկնածուների անուններ է քննարկել:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ տարբեր անուններ են շրջանառվել՝ այդ թվում պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Արփի Դավոյանի, ով նաեւ Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության նախաձեռնողն է:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ վարչության անդամների մեծ մասը հենց կողմ է արտահայտվել Արփի Դավոյանի թեկնածությանը:
Հավելենք, որ վերջնական որոշում դեռ ՔՊ-ն չունի, հաջորդ շաբաթ կայանալիք վարչության նիստին արդեն վարչությունը նոր նախարար կառաջադրի:
Քրիստինա Մուշեղյան