Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Սիրիա։ Նախատեսված են հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Երեկ<script async src=”https://telegram.org/js/telegram-widget.js?22″ data-telegram-post=”armluram/36682″ data-width=”100%”></script>ն եղել է Բեյրությում, նրան ընդունել են Լիբանանի իշխանության ներկայացուցիչները: Դիվանագետը հայտնել է, որ ի թիվս այլ հարցերի` քննարկվել է տարածաշրջանում հրադադարի հասնելու հնարավորությունը:
Արաղչին նշել է՝ Թեհրանը կաջակցի ցանկացած հաշտեցման, որն ընդունելի կլինի Լիբանանի և «Հըզբոլլահի» համար, ինչպես նաև կենթադրի կրակի դադարեցում Գազայի հատվածում:
Հիշեցնենք, որ իսրայելական ուժերը հարվածներ են հասցնում նաև Սիրիայի տարածքին՝ նշելով, որ այնտեղ ևս «Հըզբոլլահի» ներկայացուցիչներ կան: «Հըզբոլլահ»-Իսրայել լարվածության նոր ալիքի ֆոնին էլ տասնյակ հազարավոր մարդիկ լքել են Լիբանանի տարածքը և հեռացել Սիրիա: