Ֆուտզալի Բրազիլիայի հավաքականը 12 տարվա ընդմիջումից հետո դարձել է աշխարհի չեմպիոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտզալի Բրազիլիայի հավաքականը 12 տարվա ընդմիջումից հետո դարձել է աշխարհի չեմպիոն։

Ուզբեկստանում կայացած ԱԱ-ի եզրափակչում բրազիլացիները 2-1 հաշվով հաղթել են Արգենտինայի հավաքականին։ Մունդիալի 7 խաղում Բրազիլիան խփել է 40 գոլ։

Բրազիլիայի հավաքականը պատմության մեջ 6-րդ անգամ է դարձել աշխարհի չեմպիոն՝ կրկնելով 1989, 1992, 1996, 2008, 2012թթ․ հաջողությունը։

Բրոնզե մեդալակիր է դարձել Ուկրաինայի հավաքականը, որը երրորդ տեղի համար խաղում 7-1 հաշվով հաղթել է ֆրանսիացիներին։

Այս տարի աշխարհի չեմպիոնի տիտղոսը չէր կարողացել պաշտպանել Պորտուգալիայի հավաքականը, որը 1/8 եզրափակչում 1-2 հաշվով սենսացիոն պարտություն էր կրել Ղազախստանի հավաքականից:




Լրահոս