
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից երեքը կպայքարեն բրոնզե մեդալի համար:
Կարեն Ասլանյանը (63 կգ) երկու հաղթանակ տանելուց հետո կիսաեզրափակիչում 1-6 հաշվով պարտվել է ադրբեջանցի Նիհաթ Զահիդ Մամադլիին: Ասլանյանը այսօր կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:
Մանվել Խաչատրյանը (55 կգ) քառորդ եզրափակիչում իրանցի Պոյա Սուլաթ Դադ Մաարզին պարտվելուց հետո սփոփիչ գոտեմարտում հաղթել է վրացի Գեորգի Թոխաձեին և նույնպես կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:
Հայկ Մելիքյանը (72 կգ) ևս սփոփիչ գոտեմարտում հաղթել է և նույնպես կմրցի բրոնզի համար: