Հայտնի են դարձել Ազգերի լիգայի 2024/25 մրցաշրջանի A լիգայի քառորդ եզրափակչի բոլոր 8 մասնակիցները։
A լիգայի խմբային փուլի արդյունքներով՝ Պորտուգալիան և Խորվաթիան (1-ին խմբից), Ֆրանսիան և Իտալիան (2-րդ խմբից), Գերմանիան և Նիդերլանդները (3-րդ խմբից), Իսպանիան և Դանիան (4-րդ խմբից) դուրս են եկել 1/4 եզրափակիչ:
Այդ փուլի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 22-ին։