
Նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում այրվում է խոտի դեզ: Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում կուտակած անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:48-ին, մարվել՝ 14:41-ին: Այրվել է մոտ 250 հակ անասնակեր:Աշխատանքներում ներգրավվել է մեկ տրակտոր: